12 / Մայիս / 2022 : 14-32

Արցախում՝ Կարկառ գետի ափամերձ տարածքում, անհետ կորել է ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովան

Մայիսի 10-ին ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդագրությունից։

Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։

Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37271անգամ
Վերջին լուրեր