12 / Մայիս / 2022 : 15-22

Ադրբեջանական ներխուժումից մեկ տարի անց․ ինչ են ասում արբանյակային լուսանկարները (տեսանյութ)

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել է Հայաստանի տարածքի ավելի քան 54 քառակուսի կիլոմետր կամ 5 400 հեկտար տարածք։ Այս հատվածներում իրավիճակը սրվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021-ի մայիսի 12-ից։

Մանրամասները CivilNet-ի տեսանյութում՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
2021թ-ի մայիսի 12-ից ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական տարածքը՝ ներխուժելով Սոթք-Խոզնավար հատվածի որոշ մասեր։ Սոթքից Վերին Շորժա հատվածում ադրբեջանական զինուժն առնվազն 16 դիրք է առաջ քաշել։

Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը։

Դիրքերի հեռավորությունն ու դասավորվածությունը, ինչպես նաև գյուղերի բնակիչների վկայությունները ցույց են տալիս, որ հակառակորդը այս հատվածում առաջ է եկել մոտ 41 քառ կմ՝ զավթելով 4100 հեկտար հողատարածք։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Սև լճի տարածքին, այնտեղ ադրբեջանական կողմը օկուպացիայի տակ է պահում ավելի քան 13 քա կմ կամ 1300 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ՝ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել ավելի քան 54 քա կմ կամ 5400 հեկտար տարածք։

Մանրամասները տեսանյութում՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 343771անգամ
Վերջին լուրեր