12 / Մայիս / 2022 : 15-54

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Հայաստանի Հանրապետություն։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6711անգամ
Վերջին լուրեր