Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2022 : 16-59

Մոսկվան չի հրաժարվում Պուտին-Զելենսկի հանդիպումից. Կրեմլ

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք ապրիորի չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակմամբ, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։

Նա ընդգծել է, որ «հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել առանց նման նախապատրաստական գործողությունների»։

Ինչ վերաբերում է նման փաստաթղթի պատրաստմանը, ապա Պեսկովի խոսքով, այս ուղղությամբ առաջընթաց չկա։

«Մեր պայմանները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և դրված են թղթի վրա, այս ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին, պատասխան չկա»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10859անգամ
Վերջին լուրեր