Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2022 : 15-03

Երևանում բռնության են ենթարկել շտապօգնության բժշկին ու վարորդին, նրանք հոսպիտալացվել են

Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա մասնավորապես գրել․

«Զազրելի դեպք!!!

․․․Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Եվ բժիշկը և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝թեթև ծանրության։


Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա`իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի
բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։

Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Հ․Գ․ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է...»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47250անգամ
Վերջին լուրեր