Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2022 : 16-29

ՀԱՊԿ-ը պատրաստվում է հայտարարություն ստորագրել․ Պուտին

Երկուշաբթի օրը ստորագրվելիք ՀԱՊԿ հայտարարությունը կհաստատի մասնակից երկրների վճռականությունը՝ համագործակցելու ռազմական և պաշտպանական շինարարության ոլորտում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր մենք համատեղ հայտարարություն կստորագրենք, որը, հաշվի առնելով ձեռք բերված փորձը, այդ թվում՝ նշված գործողության ընթացքում (հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությունը - խմբ.), կհաստատի գործընկերային համագործակցությունը շարունակելու մեր պետությունների վճռականությունը ռազմական և պաշտպանական շինարարության տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզում համակարգված գործողությունների ձևավորումը»,- ասել է Պուտինը Մոսկվայում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ ներկա փուլում առաջնային են ՀԱՊԿ-ի և նրա ղեկավար կառույցների գործունեության հետագա կատարելագործման և օպտիմալացման խնդիրները։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33022անգամ
Վերջին լուրեր