Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2020 : 22-02

Կոտայքի մարզի դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում մայիսի 8-ին կորոնավիրուս է հայտնաբերվել աշխատակիցներից մեկի մոտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արման Խաչատրյանը։

Նա հայտնել է, որ անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք»,- գրել է Խաչատրյանը։

Դիտվել է 14462անգամ
Վերջին լուրեր