17 / Մայիս / 2022 : 13-19

Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 12:15-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հավելենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։

Նշենք, որ ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Դիտվել է 6984անգամ
Վերջին լուրեր