09 / Մայիս / 2020 : 09-07

Շնորհավոր Եռատոնդ, Հայրենիք․ Սեյրան Օհանյան

 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքը Եռատոնի կապակցությամբ․

 

«ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԵՌԱՏՈՆԴ, ՀԱՅՐԵՆԻՔ

Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,
Արցախյան հերոսամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահներ,
Ազգային բանակի քաջարի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ,

շնորհավորում եմ բոլորիդ
Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-րդ հոբելյանական, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Երկրապահի օրվա կապակցությամբ։

Մեր գործն ու պայքարն արդար է։ Մենք կհաղթե՛նք։

Փա՛ռք ու պատիվ հաղթանակած հայ ժողովրդին։

Հավե՛րժ խոնարհում մեր զոհված, անհայտ կորած մարտական, զինակից ընկերների հիշատակի առջև։

ՀԳ

Վստահ եմ, որ մեր հաղթանակած բանակի՝ բազմաթիվ մրցանակներ շահած, հզոր նվագախումբը նույնքան գեղեցիկ և ոգեշնչող կատարումներ է նվիրել և նվիրելու մայիսյան փառահեղ հաղթանակների»։

 

Դիտվել է 14446անգամ
Վերջին լուրեր