17 / Մայիս / 2022 : 20-37

Ականի պայթյունից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող․ ՊՆ

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43138անգամ
Վերջին լուրեր