18 / Մայիս / 2022 : 16-42

Հայաստանի ամենադրական կետն այն է, որ սա մեր երկիրն է․ Իրաքից հայրենադարձված

Հինգ տարեկանում ընտանիքի հետ Հայաստան վերդարձած Արփի Պետրոսյանը ՀայExpress նախագծի շրջանակներում պատմել է իր պատմությունը․ «Ես այնտեղ չեմ զգացել, որ մենք Իրաքից ենք, միշտ հայ ենք եղել այնտեղ էլ, տանը երբեք արաբերեն չենք խոսել, միշտ եկեղեցի ենք գնացել, փոքր տարիքից դա իմ մեջ եղել է և երբեք ինձ մոտ հարց չի առաջացել»։

Մասնագիտությամբ լրագրող, PR մասնագետ Արփի Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանի ամենամեծ դրական կետն այն է, որ սա մեր երկիրն է։ «Այստեղ բոլորս հայ ենք, բոլորս խոսում ենք հայերեն, բացասական կողմեր էլ իհարկե կան, չկա երկիր, որտեղ ինչ-որ բացասական կետ չլինի»,– նշել է նա՝ շարունակելով,– «Հիմա այս պահին, կարծում եմ, որ մեր հայրենիքը շատ կարիք ունի, որ գան դրսից, վերդառնան՝ հզորացնելու ու շենացնելու համար, դրսի փորձը բերել այստեղ, գիտելիքները կիրառել, շենացնելու համար մեր երկիրը, ոչ թե՝ ուրիշներինը»։

ՀայExpress հաղորդաշարն իրականացվում է Ելակետ լրատվական գործակալության և Բարձունք ՀԿ համատեղությամբ։

Ամբողջությամբ՝ փոդքասթում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9455անգամ
Վերջին լուրեր