Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2022 : 09-59

Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ․ Դանիել Իոաննիսյան

Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով անհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գործողություններին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին։ Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։

Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտեք նաև առնչվող հրապարակումները

«Ի՞նչ ես ուզում ինձնից դու»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին (տեսանյութ)

ի պատգամավոր, խնդրում եմ ձեզ, մի խանգարեք, հետս հավասար խոսում ես, «դաժե» տարրական կուլտուրա չունես»․ ոստիկանը՝ Աննա Գրիգորյանին (Տեսանյութ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34874անգամ
Վերջին լուրեր