17 / Մայիս / 2022 : 09-57

«Ի՞նչ ես ուզում ինձնից դու»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին (տեսանյութ)

Երեւանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների եւ կարմիրբերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:Հրմշտոց սկսվեց: ԱԺ «Պատիվ ունեմ,» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր օգնել մարդկանց, որոնց ոստիկանները բերման էին ենթարկում: Նա գրկել էր ոստիկաններից մեկին՝ թույլ չտալով մոտենալ մյուս քաղաքացիներին: «Ի՞նչ ես ուզում ինձնից դու»,- բղավելով հարցրեց կարմիրբերետավորը Աննա Մկրտչյանին։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև

Կարդացեք նաև՝ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին (տեսանյութ)
Դիտվել է 132479անգամ
Վերջին լուրեր