Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2022 : 16-56

Կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ կառավարության որոշմամբ հուլիսի մեկից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը:

ԱՀ Ազգային ժողովի Արթուր Թովմասյանն ապրիլյան նիստում իր դիրքորոշումն էր հայտնել խնդրո շուրջ, ընդգծելով, որ ՊՈԱԿ-րը պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում:

«Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021թվականի փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը»,- այս մասին այսօր` մայիսի 19-ին, կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։



«Աղետալի բառը և' նշաձողի իջեցմանն է վերաբերում, և' կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը: Մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց, մենք բարոյական իրավունք չունենք անարժան ձևով փակելու մեր համայնքների պատմությունը», - ասել է նա:

Արթուր Թովմասյանը պատմել է, որ վերջերս զրուցել է Շամխորի մի բնակչի հետ ու հուզվել՝ լսելով Շամխորի Գետաշենի բարբառը. «Լավ ժամանակներ կգան, և մենք անպայման պետք է Հադրութի համուհոտով բարբառը պահպանենք»։

«Բարբառը մեր հարստությունն է, գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանի բարբառի համար, Գյումրիի, Վանաձորի բարբառների համար: Սրանք մեր հարստություններն են, իհարկե, անաղարտ մայրենիի հետ», - ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրամասն տեսանյութում։


Դիտվել է 34841անգամ
Վերջին լուրեր