Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2022 : 15-55

Շոյգուն հայտարարություն է արել

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին. այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զինված ուժերի խմբերը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան։

«Կիևի վարչակարգը, ցամաքում կրելով պարտություն, ձգտում է որոշ ոլորտներում գոնե կարճաժամկետ հաջողությունների հասնել՝ դրանք ներկայացնելով որպես հիմնական»,- ընդգծել է նախարարը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35155անգամ
Վերջին լուրեր