09 / Մայիս / 2020 : 11-10

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 146-ով՝ հասնելով  3175-ի

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267, փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի:

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է:

Դիտվել է 11440անգամ
Վերջին լուրեր