Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2022 : 17-53

ՌԴ-ում կապիկի ծաղիկի դեպքեր չեն գրանցվել

Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչների մի մասը իմունիտետ ունի կապիկի ծաղիկի դեմ՝ շնորհիվ ծաղկի դեմ 1980 թվականից ի վեր իրականացվող պատվաստումների:

Մուրաշկոն տեղեկացրել է, որ ՌԴ բուժհաստատություններում կա անհրաժեշտ դեղորայք կապիկի ծաղիկի բուժման նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք:Կազմակերպությունից հստակեցրել են, որ կապիկի ծաղիկը տարածվում է սերտ շփման ժամանակ, այդ իսկ պատճառով մեծ ռիսկի են ենթարկվում մարդիկ, ովքեր վարակվածների հետ սերտ շփման մեջ են եղել: Մասնավորապես, խոսքը առողջապահական ոլորտի աշխատակիցների, ընտանիքի անդամների մասին է:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:
Դիտվել է 24597անգամ
Վերջին լուրեր