23 / Մայիս / 2022 : 12-57

Ուկրաինայում Ռուստամ Մուրադովը վիրավորվել է, եղբորորդին՝ զոհվել

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լենտենանտ, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի զարմիկը՝ եղբորորդին, Մուրադովն ինքը վիրավորվել ։ Այս մասին հայտնում է Baza-ն։

Ըստ Baza-ի՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։


Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս թաղեն։

Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։

Գեներալը հուղարկավորության համար արձակուրդ է վերցրել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33583անգամ
Վերջին լուրեր