Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2022 : 11-07

Զելենսկին խոսել է իր մահվան դեպքում Ուկրաինայի իշխանությունների ծրագրի մասին

«Ուկրաինայի իշխանությունները «պլան Բ» ունեն այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունից որևէ մեկը սպանվի»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Դավոսում տեսակապով ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, իշխանությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում։

«Մենք պատրաստվել ենք ու բաժանվել՝ ես, վարչապետը և խորհրդարանի ղեկավարը»,- ասել է Զելենսկին։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան խորհրդարանական-նախագահական հանրապետություն է։

«Մենք հասկանում էինք, որ եթե ​​կորուստ լինի, պատրաստ լինենք գործընթացին։ Մենք կաբինետը բաժանել ենք երկու մասի, որպեսզի երկիրը հնարավորինս պաշտպանված լինի»,- ասել է նա։

Մայիսի 2-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր դեմ 10 մահափորձ է կատարվել, ինչը, նրա կարծիքով, «այնքան էլ շատ չէ»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19453անգամ
Վերջին լուրեր