24 / Մայիս / 2022 : 17-35


Գերմանիան կարանտին է մտցնում կապիկի ծաղիկով վարակվածների համար

Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը 21-օրյա կարանտին է հայտարարել կապիկի ծաղիկով վարակվածների համար։

«Այսօր դաշնային նահանգների իշխանությունների հետ մենք կատարել ենք Ռոբերտ Կոխի ինստիտուտի առաջարկությունները, որոնց կենտրոնական մասն այն է, որ վարակվածները պետք է մեկուսացվեն առնվազն 21 օրով»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լաուտերբախը։

Նրա խոսքով` մեկուսացումը «խստորեն խորհուրդ է տրվում» նաև այն մարդկանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարակվածի հետ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 36680անգամ
Վերջին լուրեր