25 / Մայիս / 2022 : 09-16
ՄԱՅԻՍԻ 25-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ազնիվ լինել ինքներդ ձեր եւ ձեր սիրելիի առաջ։ Հնարավոր է, ձեզ տանջում է այն միտքը, որ ինչ-որ բան եք թաքցնում սիրելիից։ Դա կարող է լինել փոքրիկ եւ անմեղ սուտ, ինչը միգուցե ի զորու է թունավորել ձեր հարաբերությունները։ Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր ընտրյալին խոստովանել դա։
ՑԼԵՐ
Այսօր աստղերը ձեզ կօգնեն հասկանալ, թե ինչպես դառնաք ձեր կյանքի ռեժիսորը՝ ուղղորդելով այն ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։ Վաղ, թե ուշ ամենառոմանտիկ հարաբերություններն անգամ կարող են այնպես չընթանալ։ Եթե դուք նման բան եք զգում, ապա պետք է պայքարեք դրա դեմ։ Միգուցե, դուք եւ ձեր սիրելին սկսեք նորովի հագնվել, նոր ընկերներ ձեռք բերել եւ այլն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը դրդում է ձեզ մտածել ձեր եւ սիրելիի հետ ձեր հարաբերությունների մասին։ Դուք պետք է հայացք գցեք ձեր կյանքի վրա եւ մտածեք, թե ինչն է կարեւոր ձեզ համար կամ ինչը կցանկանայիք փոխել ձեր կյանքում։ Ձեր դժգոհության պատճառները պարզելով միայն կկարողանաք առաջ գնալ։ Երբ գցեք այդ ծանր բեռը ձեր ուսերից, կկարողանաք մտնել կյանքի նոր փուլ, ուր ձեզ սպասվում է նոր սեր եւ հանդիպումներ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնել՝ հաշվի չառնելով բոլոր տարաձայնությունները։ Հնարավոր է՝ ձեզ նյարդայնացնում են սիրելիի հայացքները կյանքի հանդեպ, սովորույթները, հանգնվելաոճը կամ խոսելաձեւը։ Սակայն միթե՞ դուք ցանկանում եք, որ նա ամեն ինչում ձեզ նման լինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելիս եղեք հոգատար։ Իհարկե, մեզանից շատերը ցանկանում են, որ մեզ հասկանան, հաշվի նստեն մեր ցանկությունների հետ, սակայն երբեմն վատ չէ նման հոգատարություն դրսեւորել նաեւ սիրելիի նկատմամբ։ Այնպես էր, այսօր ավելի լավ է մոռանաք, թե ինչ եք ուզում դուք եւ առաջնորդվեք սիրելիի ցանկություններով։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հնարավոր է արժեքավոր մտքեր այցելեն ձեզ, որոնք արժե կիսել ձեր սիրելիի հետ։ Ինչի վերաբերյալ էլ որ լինեն այդ մտքերը՝ ուր մեկնել հանգստանալու, ինչ զգեստ գնել կամ երբ նշանակել հարսանիքի օրը, դուք պետք է համոզված լինեք, որ այսօր ձեր զուգընկերը հակված է լավ ընդունել դրանք եւ անգամ կիսել ձեր ոգեւորվածությունը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խոստանում են օգնել ձեզ ձեր ծրագրերի իրականացման հարցում, բայց միայն այն դեպքում, երբ դրանք իրականացնեք ոչ միայնակ։ Ինչպես հայտնի է՝ մեկ գլուխը լավ է, երկուսն՝ ավելի։ Այնպես որ, դուք պետք է կիսվեք ձեր սիրելիի հետ ձեր ծրագրերով։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին չէր խանգարի զբաղվել ֆինանսական հարցերով։ Ռոմանտիզմը՝ ռոմանտիզմ, սակայն կյանքը երբեմն ստիպում է իջնել երկնքից նյութական խնդիրները լուծելու համար։ Այսօր հենց այդպիսի օրերից է, երբ ցանկալի է, որ սիրելիի հետ քննարկեք ձեր ընդհանուր եկամուտներն ու ծախսերը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք առավել քան երբեւէ պետք է ուշադիր լիեք ձեր սիրելիի նկատմամբ։ Շատ հնարավոր է, որ նա ձեր օգնության կարիքն ունի, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում ձեզ այդ մասին ասել։ Որպեսզի կարդաք նրա գաղտնի ցանկությունը, դուք պետք է նրբանկատություն դրսեւորեք եւ ուշադրություն դարձնեք ոչ միայն նրան, ինչն ասվում է բարձրաձայն, այլեւ նրան, ինչը մնում է տողատակերի տակ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս վերանայել ձեր հիմնական ծրագրերն ու նպատակները։ Միգուցե ձեր սիրային ռազմավարությունը սխալ է ընթանում, եւ քանի դեռ դուք չեք գտել այդ սխալը, ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները կմնան անկայուն։ Այսօր դուք պետք է վերանայեք ձեր քայլերը եւ հասկանաք, թե ինչ եք անում եւ ինչի ձգտում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Օրը դրդում է ձեզ, որպեսզի առանձնանաք ինքներդ ձեզ հետ, ձեր մտքերի եւ զգացմունքների հետ։ Անգամ եթե սիրելիի հետ հարաբերություննրում ամեն ինչ լավ է ընթանում, այսօր դուք միայնության զգացողություն կունեաք։ Ինչեւէ, երբեմն արժե լսել ներքին ձայնին եւ միայնակ մնալ սեփական մտքերի հետ։ Դա կարող է օգտակար լինել ինչպես ձեր, այնպես էլ սիրելիի հետ հարաբերությունների համար։
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ թույլ են տալիս հիանալ այն ազդեցությամբ, որը դուք թողնում եք հակառակ սեռի ներկայացուցիչների վրա։ Այսօր ձեզ կպարուրի սիրո եւ կրքի կախարդական մթնոլորտը՝ դարձնելով ձեզ ցանկալի եւ անկրկնելի։ Այս երկնային կախարդանքից օգտվելով՝ կկարողանաք ի կատար ածել ձեր ցանկությունները։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
36247անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...