09 / Մայիս / 2020 : 13-01

Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը օդանավակայանում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի եւ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Դիտվել է 30861անգամ
Վերջին լուրեր