26 / Մայիս / 2022 : 10-31
                
                    
                        Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Անդրանիկ Գասպարյանին
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հրամանատարն իր բրիգադի հետ կարողացել է գրավել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին: Տեղեկությունը հայտնում է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։
«Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ իրագործած սխրանքի համար Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Օմսկի բնակիչ Անդրանիկ Սարգսի Գասպարյանին»,- գրել է Բուրկովը Telegram-ում:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հրամանատարն իր բրիգադի հետ կարողացել է գրավել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։ Երեք օր գտնվելով շրջափակման մեջ և օդային ու հրետանային հարվածների տակ` Գասպարյանի բրիգադը թույլ չի տվել, որ հակառակորդի ուժերն առաջ շարժվեն։
Նրանք հետ են մղել բոլոր գրոհները և ուկրաինական զինված ուժերին պատկանող 23 միավոր զրահատեխնիկա ոչնչացրել՝ պահելով կամուրջը։
Անդրանիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում սխրանքի, հավատարմության և նացիզմի դեմ հերոսական պայքարի համար։ Նա շարունակում է կատարել զինվորական պարտքը։ Մեր ժամանակի հերոսների մասին անպայման պետք է պատմել մատաղ սերնդին»,- նշել է նահանգապետը։
Անդրեևսկի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է ապագա փոխգնդապետը, առաջիկայում նրա անունով պատվոտախտակ կտեղադրվի։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։
Կարդացեք նաև՝ Ռուսական բանակի հերոս հայ սպան․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Մարտիրոսյանի սխրանքի մասին 
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։ 
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    68144անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                