Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2022 : 14-14


Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողը. ՊՆ

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5960անգամ
Վերջին լուրեր