Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2022 : 20-01

Գերությունից վերադարձած Էդուրարդ Մատիրոսովը Երևանում է

Խաղաղապահները Հայաստանին արտահանձնված ժամկետային զինծառայողին Ստեփանակերտից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» օդանավակայան։ Նրան ուղեկցել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

«Ադրբեջանի ու Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքում զինվորն այսօր վերադարձվել է։ Գործընթացը շարունակվում է, որ բոլոր զինծառայողները, որոնք այս կամ այն կերպ գերի են ընկել, վերադառնան տուն, ծնողների մոտ», - Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ` ասել է նա։

Էդուարդ Մարտիրոսովը ապրիլի 23-ին պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, երբ զորամասից դեպի դիրքեր էր գնում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 51579անգամ
Վերջին լուրեր