Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2022 : 09-46

Հայաստանում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները կան Հայաստանում և Կենտրոնական Ասիայում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այս երկրների հետ այդ խնդիրները քննարկում ենք երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

«Այս հուշագրերը ենթադրում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, գրված է, որ կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- պարզաբանել է Լավրովը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 80082անգամ
Վերջին լուրեր