27 / Մայիս / 2022 : 11-39

Մեր գերբում առյուծի կերպարը հիվանդագին է. լացակումած դեմքով ինչ որ մի կենդանի է․ Կարեն Աղամյան

«Հազարան բլբուլ» հաղորդաշարի հյուրն է արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը։

Նշենք, որ Կարեն Աղամյանը գերբերի նախագիծ է պատրաստում, որին էլ անդրադառնում է հաղորդման ընթացքում։

«Չի կարելի երկրի զինանշանի ստեղծելը հանձնարարել դիզայների, նկարիչի, ճարտարապետի։ Սա շատ լուրջ հարց է»,- իր խոսքում նշեց Կարեն Աղամյանը։
Կարեն Աղամյանը նաև նշեց, որ զինանշանի վրա պատկերված Նոյի տապանը դա տապան չէ, մակույկ նմանվող և շատերի կարծիքով, կարծես ամպ լինի․ «Իսկ թագավորական նշանները սմայլիկ նմանված պատկերներ են, մեկը մեկից խայտառակ, իսկ թուրը շղթայված է, որը փակում է թուրի աշխատանքը, որ արդեն բացասական է։
Մեր գերբում առյուծի կերպարը հիվանդագին է. լացակումած դեմքով ինչ որ մի կենդանի է»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ավելի մանրամասն ներկայացվող տեսանյութում՝ ստորև
Դիտվել է 17817անգամ
Վերջին լուրեր