27 / Մայիս / 2022 : 13-02
ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել (լուսանկարներ)
ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշեց, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով»,- ասաց Գասպարյանը։
«Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի կրակից առաջ Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայան 1Բ44-ի (Ուլիբկա) միջոցով ստանում են քամու ուղղության, արագության, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, արևի հեռավորության ու այդ տիպի այլ տվյալներ, որոնք ազդում են հրթիռի բալիստիկ թռիչքի վրա:
«Ռադիոոպելեգացիոն օդերևութաբանական կայանը ապահովում է զոնդի թռիչքի ժամանակ օդերևութաբանական պարամետրերի ընդունումը, տվյալները մշակվում և փոխանցվում են համապատասխան ստորաբաժումներին։ Կայանում գտնվում են 12 կՎտ հզորությամբ դիզելային էլեկտրոագրեգատը, որը համալիրը ապահովում է էլեկտրաէնեգիայով։ Կայանում նաև գտնվում են պահեստամասերը և պահեստային զոնդերը։ Կայանի անձնակազմը բաղկացած է 5 զինծառայողներից՝ ավագ օպերատոր, ռադիոզոնդիստ, օպերատոր և երկու վարորդ։ Մարտի բերման վիճակի տևողությունը կազմում է մինչև 25 րոպե, զոնդավորման ժամանակահատվածը մինչև 14 կիլոմետր բարձրության վրա 35-ից 45 րոպե»,- ասաց ենթասպա, կայանի պետ Հայկ Մարտիրոսյանը։
9Տ234-2 տրանսպորտային լիցքավորման մեքենայի միջոցով տարբեր տեսակի ռեակտիվ արկերը լիցքավորում են «Սմերչ» համակարգերը, որը տևում է 20 րոպե։
«Մեքենայի քաշը 30 տոննա է, ռեակտիվ արկերով 31,5 տոննա։ Հնարավորություն ունի տեղափոխելու մինչև 12 ռեակտիվ արկ։ Անձնակազմը երեք հոգուց է բաղկացած՝ վարորդ-կռունկավարից, ավագ մեխանիկից և օպերատորից»,- ասաց լեյտենանտ Վանո Գևորգյանը։
Լիցքավորումից հետո տրվում է կրակի հրամանն ու միանգամից 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակվում են հրթիռները։ «Սմերչ» համազարկային համակարգը նախատեսված է ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը, մարտական տեխնիկան, ղեկավարման կետերը, հրթիռային ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության միջոցները, մոտոհրաձգային ստորաբաժանումների կենտրոնացման շրջանները, ինքնաթիռների և ուղղաթիռների կայանատեղերը և այլն։
«Մեքենայի քաշը առանց ռեակտիվ արկերի և հաշվարկի կազմում է 33,7 տոննա, ռեակտիվ արկերով և հաշվարկով 43,7 տոննա։ Հաշվարկը բաղկացած է 4 հոգուց՝ հաշվարկի հրամանատար, նշանառու, օպերատոր և ավագ մեխանիկ-վարորդ։ Մեքենան ունի տարբեր տեսակի ռեակտիվ արկեր և, կախված այդ ռեակտիվ արկերից, նվազագույն կրակի հեռավորությունը կազմում է 20 կմ, առավելագույնը՝90 կմ»,- նշեց մայոր Հովհաննես Դանիելյանը։
Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են նաև 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերով գործնական հրաձգության վարժանքներ։ Ականանետը նախատեսված է հակառակ լանջերում և սարերում տեղակայված հակառակորդի կենդանի ուժի կրակային միջոցների ոչնչացման և ճնշման համար, ինչպես նաև հակառակորդի գրոհի և հակագրոհի կանխման, դաշտային բաց տիպի թաքստոցների և գետնատնակների ոչնչացման համար։
«Ականանետի կրակի առավելագույն հեռավորությունը 7800 մետր է, նվազագույն՝4070 մետր։ Երկու տեսակի ականներով հնարավորություն է տալիս իրականացնել հրաձգություն՝ ՕՖ-843Դ և ՕՖ-840Ա տիպի ականներով»,- ասաց ավագ լեյնտենանտ Մհեր Բայրամյանը։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
22110անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...