28 / Մայիս / 2022 : 09-38

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք (լուսանկարներ)

Այս շաբաթվա սկզբում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ազգականների հետ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այս շաբաթվա սկզբում դեսպան Թրեյսին իր ազգականների հետ #ՎայոցՁորի և #Սյունիքի մարզերում էր։

Դեսպանը նրանց ներկայացրեց Հայաստանի անզուգական ճարտարապետական կոթողները, Վայոց Ձորի և Սյունիքի անկրկնելի բնաշխարհը, տեղական համեղ ճաշատեսակները` համեմված հայ մարդկանց ջերմ հյուրընկալությամբ։


Դեսպան Թրեյսին ու իր ազգականները սիրով ու խանդավառությամբ ծանոթացան հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը` Վայոց Ձորի սրտում գտնվող #Նորավանքից մինչև բարձր ժայռին ծվարած ու գեղատեսիլ կիրճին նայող #Տաթևի վեհասքանչ վանք ու #Մեղրու գոհար հանդիսացող Սբ․ Հովհաննես եկեղեցի, որի եզակի որմնանկարների պահպանության հարցում իր ներդրումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանի «մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը»։


Իսկ #Խնձորեսկ քարանձավային քաղաքը բացահայտելու նրանց ծրագիրն այս անգամ անձրևի պատճառով չիրականացավ, ինչը նշանակում է, որ պետք է նորից վերադառնալ #Սյունիք:

Հայաստանի չքնաղ բնաշխարհն ու պատմամշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացված են Վայոց Ձորում ու Սյունիքում։


Հայաստանի հարավը ճանապարհորդի համար երազանքների ուղղություն է՝ հասանելի, ապահով ու ոչ ամբողջովին բացահայտված։

Ահա մի քանի դրվագ այս գեղեցիկ ուղևորությունից, որոնք կոգեշնչեն ձեզ անպայման այցելել այդ վայրերը հենց այս ամռանը՝ ձեր հարազատների ու հյուրերի հետ»,-ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15208անգամ
Վերջին լուրեր