28 / Մայիս / 2022 : 14-39

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախպարարությունից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 65058անգամ
Վերջին լուրեր