Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Մայիս / 2022 : 14-29

Ռուսաստանն «Ազովստալ»-ի տակ հայտնաբերել է ֆուրգոն՝ մեջը 152 ականապատված դի

Ուկրաինացի զինվորականներն ու գրոհայինները 152 դիով լի ֆուրգոն են թողել «Ազովստալ» գործարանի ստորգետնյա օբյեկտներում: Դիերը, Կիևի անմիջական հրահանգով, ականապատվել են՝ Ռուսաստանին սադրելու նպատակով, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարիուպոլում «Ազովստալ» մետալուրգիական գործարանի ստորգետնյա կառույցների հետազոտության ընթացքում, որտեղ թաքնվում էին ուկրաինական «Ազով» կազմավորման նացիստները, ռուս զինծառայողները հայտնաբերել են իզոթերմ ֆուրգոն։ Խափանված հովացման համակարգով ֆուրգոնում պահվել են Ուկրաինայի զինված ուժերի 152 զինծառայողի և զինյալի մարմիններ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով, ֆուրգոնի զննման ժամանակ ռուս սակրավորները հայտնաբերել են մահացած ուկրաինացի զինծառայողների մարմինների տակ դրված չորս ական, որոնց մեջ եղած պայթուցիկի ընդհանուր զանգվածը բավարար է եղել ֆուրգոնում մնացած դիակների բոլոր մնացորդները ոչնչացնելու համար։

«Գերեվարված «Ազով»-ի զինյալների հարցաքննությունների արդյունքներով պարզվել է, որ դիակների ականազերծումն իրականացվել է Կիևի անմիջական հրահանգով: Սադրանքի նպատակն է Ռուսաստանին մեղադրել դիերի մնացորդները միտումնավոր ոչնչացնելու և դրանց փոխանցումը հարազատներին կանխելու համար՝ Կիևի ռեժիմի և անձամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական «հեղինակությունը» փրկելու նպատակով»,- ընդգծել է Կոնաշենկովը։

Նա հիշեցրել է, որ նախքան ռուսական կողմին գերի հանձնվելը «Ազով»-ի հրամանատարությունը հրապարակավ դիմել էր Զելենսկիին՝ խնդրելով վերցնել մահացածների մարմինները, որպեսզի ընտանիքները կարողանան թաղել Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքում։

«Սակայն Կիևից ոչ մի դիմում չի եղել «Ազովստալ» գործարանից մահացածների մարմինները ստանալու վերաբերյալ»,- ասել է գեներալը։

«Ռուսական կողմը նախատեսում է մոտ ապագայում Ուկրաինայի ներկայացուցիչներին հանձնել ուկրաինացի զինյալների և զինծառայողների մարմինները, որոնք հայտնաբերվել են «Ազովստալ» գործարանի տարածքում»,- ասել է Կոնաշենկովը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 88875անգամ
Վերջին լուրեր