31 / Մայիս / 2022 : 18-34

Զելենսկին Էրդողանին հայտնել է Պուտինի հետ հանդիպելու իր ցանկության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին:

«Հենց երեկ բանակցությունների ընթացքում Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ։ Թուրքիան շարունակում է իր ջանքերը»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով թուրքական «Անադոլու» գործակալության հարցերին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5085անգամ
Վերջին լուրեր