01 / Հունիս / 2022 : 12-24

Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային բարձունքներում առաջ են շարժվել ևս երկու հատվածում (լուսանկար)

Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային բարձունքներում առաջ են շարժվել ևս երկու հատվածում: Այս մասին հայտմում է Sputnik Արմենիան։
Համաձայն արբանյակի թարմ կադրերի՝ երևում է, որ բացի արդեն հաստատված առաջխաղացման գոտուց (սլաք 1), ադրբեջանական զինուժը առաջ է անցել ևս երկու տեղամասում (սլաք 2 և 3)՝ խորանալով դեպի Սյունիքի մարզի տարածք։
Միևնույն ժամանակ Ներքին Հանդ գյուղի բնակիչները Sputnik Արմենիային ասացին, որ տեղյակ չեն առաջընթացի մասին։ Սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը։
Sputnik Արմենիան համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ և սպասում է այն հարցի պատասխանին, թե երբ է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների նոր առաջխաղացումը երկրի խորքում

Լուսանկարում՝ Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45421անգամ
Վերջին լուրեր