02 / Հունիս / 2022 : 15-08

Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա․ Արմեն Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ավելացրեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշեց, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում.

«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Մայիսի 28-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Վարդանյանը: Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5279անգամ
Վերջին լուրեր