02 / Հունիս / 2022 : 17-00

Այն, ինչ արել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ, ՔՊ-ն իր խմբակցությունով ու կառավարությունով դրա 1%-ը չի արել․ Սաղաթելյանը՝ Քերոբյանի հայտարարության մասին

Վահան Քերոբյանը ասել է՝ ուր էր Իշխան Սաղաթելյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այն, ինչ արել է Դաշնակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ու, թե ինչ դերակատարություն եմ ունեցել ես այդ օրերին, իրենք իրենց ամբողջ կառավարությունով, խմբակցությունով վերցրած դրա 1%-ը չեն արել։ Սովարաբար աշխատում եմ այս կալիբրի հայտարարություններին չանդրադառնալ և չմեկնաբանել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և հանձնաժողովի կազմի մսսին, Սաղաթելյանը ասաց․«Հետաքրքիր է, որ հանձնաժողովի կազմում ՔՊ-ական չկա։ Այն, ինչ անելու է այդ հանձնաժողովը, լավ տեղ չի տանելու։ Պետք է դադարեցնել այս հանձնաժողովի աշխատանքները, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում»։


Անդադառնալով այն հարցին, որ տեղեկություններ կան, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել են, Սաղաթելյանը ասաց, որ Արցախի նախագահը մեկ օրակարգով կարող է հանդիպել Փաշինյանի հետ և դա Արցախի պաշտպանության օրակարգն է։

«Եթե Արայիկ Հարությունյանը ունի այդ համարձակությունը պաշտպանելու ԼՂ ժողովրդին, պետք է հստակ փոխանցի Փաշինյանի, որ դու չունես մանդատ երկիրը նոր զիջումների տանելու, իրավունք չունես անել հայտարարություն, որով Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, եթե խոսելու է այդ մասին լավ է, բայց անկեղծ ասած հույս չունեմ»,- ասաց Իշխան Սաղթելյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27671անգամ
Վերջին լուրեր