Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունիս / 2022 : 11-22

Արցախում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը պետք է մեծացնել, իսկ նրանց լիազորություններն՝ ընդլայնել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման թվաքանակը պետք է մեծացնել, ինչպես նաեւ պետք է ընդլայնել նրա լիազորությունները»,- ասել է Բեգլարյանը։

Նա, որպես դրա պատճառ, անվանել է այն փաստը, որ Ղարաբաղում պատերազմից հետո կողմերի շփման գիծը աճել է գրեթե 2,5 անգամ։ Բեգլարյանը ադրբեջանական կողմին մեղադրել է սահմանին մի շարք միջադեպեր հրահրելու մեջ, այդ թվում՝ այս տարվա մարտին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև՝ Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը. Բեգլարյան
Դիտվել է 13778անգամ
Վերջին լուրեր