03 / Հունիս / 2022 : 14-21

Քամարյանի սպանության կասկածյալը 24-ամյա ՀՀ քաղաքացի է, որը հրաժարվում է ասել, թե ով է սպանության պատվիրատուն

Մոսկվայում Հովհաննես Քամարյանի սպանության կասկածյալը 24-ամյա ՀՀ քաղաքացի է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ համակարգի իր աղբյուրը։

Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Քամարյանը Ռուսաստանի քաղաքացիություն ուներ, ինչի հետևանքով նրան չէին հանձնել այլ երկրի։

Հավելենք, որ կասկածյալը ձերբակալվել է։


Հիշեցնենք` Մոսկվայի կենտրոնում երեկ երեկոյան գնդակահարել էին 62-ամյա հայ գործարար Հովհաննես Քամարյանին։

Baza Telegram ալիքը հայտնել էր, որ Քամարյանը նախորդ տարվա օգոստոսից հետախուզման մեջ էր Հայաստանի տարածքում սպանության փորձ կատարելու համար։

Ըստ SHOT Telegram ալիքի գործարար Հովհաննես Քամարյանի սպանության կասկածանքով բերման ենթարկված 24-ամյա Հայրիկ Երվանդյանը (Айрик Ервандян) հարցաքննության ժամանակ հրաժարվում է ասել, թե ով է սպանության պատվիրատուն։
Դիտվել է 135383անգամ
Վերջին լուրեր