04 / Հունիս / 2022 : 09-16
ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելի էակին զարմացնելու ցանկություն կառաջանա։ Հետեւաբար, լուրջ փոփոխությունների կդիմեք։ Օրինակ՝ կփոխեք ձեր սանրվածքը, ոճը կամ պահվածքը։ Կարեւոր է հիշել չափի մասին՝ ձեր ընտրյալին չվախեցնելու համար։
ՑԼԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն իր ուրույն ճշմարտությունն ունի, որը տարբերվում է ձեր տեսակետից։ Փորձեք հասկանալ նրան, հակառակ դեպքում շատ հավանական է, որ ձեր ուղիները կբաժանվեն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ստիպված եք լինելու հասկանալ եւ ներկան, եւ ապագան։ Օրը հաճելի չի լինի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելի էակի համար։ Աստղերը չեն կարող հուշել, թե ինչպես եք հաղթահարելու ձեզ սպասվող դժվարությունները։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կցանկանաք ցույց տալ եւ ապացուցել, թե որքան խելացի եւ ըմբռնող եք դուք, ինչն այնքան էլ դուր չի գա նրան։ «Չէ որ դա ակնհայտ էր հենց սկզբից» նախադասությունը կարող է բուռն արձագանք ստանալ, ինչը տարաձայնությունների պատճառ կդառնա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Բարենպաստ օր է ձեր սիրելի անձնավորության հետ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք վայելելու համար։ Բայց չափավոր։ Չարժե կորցնել սթափ միտքն ու դատողությունը։ Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեր արարքների դրդապատճառն ու առիթը։ Նա չի ցանկանա տալ իր ավանդական «ինչու՞» հարցը։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը սիրելի էակին բացատրելն է, որ դիմացինին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեզ համար շատ կարեւոր կլինի գուշակել, թե իրականում ինչ է ցանկանում ձեր սիրելի էակը։ Դրանից հետո մնում է միայն կատարել նրա երազանքը՝ հաճույք եւ երջանկություն պարգեւելով սիրելիին։ Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել գուշակել նրա միտքը, ձեր փորձն անգամ բարձր կգնահատվի նրա կողմից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նույնիսկ եթե ձեզ համար շատ դժվար եւ ծանր օր լինի, փորձեք կատարել ձեր խոստումները, որոնք տվել էիք սիրելի անձնավորությանը։ Նա ձեր գործերից եւ աշխատանքային խնդիրներից տեղյակ չէ, եւ անհամբերությամբ սպասելու է ձեր գործողություններին։ Եթե հիասթափեցնեք նրան, տարաձայնություններից խուսափել չի լինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի անել վճռական քայլ, որը բավականին լուրջ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։ Աստղերը հուշում են, որ նրա անորոշությունը վնասակար չի լինի, այլ ավելի պարզ եւ կայուն կդարձնի ձեր սիրային կապը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Անսպասելի զանգը կարող է փոխել ձեր անձնական կյանքը։ Հնարավոր է, որ զանգը պարզապես ուրախություն կպարգեւի ձեզ, կամ միգուցե այն ավելի խորը ազդեցություն կունենա, ինչի շնորհիվ դուք լուրջ եզրակացություններ կանեք։ Ժամանակը ցույց կտա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեզ համար ոչ այնքան կարեւոր եւ հարազատ մեկը կարող է ձեր վատ տրամադրության պատճառը դառնալ։ Հնարավոր է, որ հետո նա կամաչի իր արարքից եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ մեղքը քավելու համար։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվի։ Իսկ դուք պատրաստ եղեք դրան, քանի որ անձնական կյանքը միայն տոնական օրերով եւ ժպիտներով չի սահմանափակվում։
ՁԿՆԵՐ
Ձկների առաջ լայն հնարավորություններ կբացվեն։ Դուք կանգնելու եք երկընտրանքի առաջ՝ ընտրել լավը, թե ավելի լավը։ Սակայն ինչ որոշում էլ կայացնեք, համոզված եղեք, որ այդպես դուք չեք վնասի ինքներդ ձեզ։ Աստղերը վստահ են, որ ձեզ կհաջողվի ճիշտ որոշում կայացնել։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
41421անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...