04 / Հունիս / 2022 : 17-41

Մակրոնը Պուտինի հետ հեռախոսով զրուցել է 100 ժամ

Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է առնվազն 100 ժամ՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը:

«Իրավիճակն Ուկրաինայում իսկապես բարդ է, այդ պատճառով ես այդ հարցին այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նա հավելել է, որ այդ բանակցությունները գաղտնի չի պահել և դրանք վարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով:

«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանը: Երբ մի օր ռազմական գործողություններն ավարտվեն, մենք կկարողանանք դիվանագիտության միջոցով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր կատարի»,- ընդգծել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Ելիսեյան պալատը հրապարակել է Էմանուել Մակրոնի լուսանկարները Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Լուսանկարները դիտեք այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13188անգամ
Վերջին լուրեր