06 / Հունիս / 2022 : 12-50

Իտալացի հաղորդավարը վատացել է Զախարովայի հետ հարցազրույցից հետո

Իտալական La7 հեռուստաալիքի հաղորդման հաղորդավար Մասիմո Ջիլետտիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրույցի ավարտից հետո։ Լրագրողը Մոսկվայում էր և Skype-ի միջոցով կապի մեջ էր Հռոմում գտնվող ստուդիայի հետ, գրում է ren.tv-ն:
Զախարովայի հետ հարցազրույցն ավարտելուց հետո նա քննարկումներ է սկսել Non è l'Arena հաղորդման հյուրերի հետ։ Մի քանի րոպե անց ծրագրի մասնակիցները նկատել են, որ Ջիլետտին վ վատացել է։ Տաղավարում գտնվող հաղորդավարուհին բացականչել է. «Աստված իմ, Մա՛սիմո, ի՞նչ է կատարվում: Օգնե՛ք Մասիմոյին»: Դրանից հետո հաղորդումը ընդմիջման է գնացել։

Գովազդից հետո հաղորդավարը հայտարարել է, որ Ջիլետտին հանկարծակի վատացել է։ Մեկ ժամ անց նա կրկին եթերում էր։ Ջիլետտին բացատրել է, որ իր մոտ գլխապտույտի նոպա է եղել, որն առաջացել է մարմնում շաքարի պակասից և Ռուսաստանի մայրաքաղաքում ցուրտ եղանակից։ Ջիլետտիի խոսքով՝ իրեն առաջին օգնություն է ցույց տվել ռուս հեռուստահաղորդը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 23875անգամ
Վերջին լուրեր