06 / Հունիս / 2022 : 17-41

Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է. հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Փոխնախարար


Զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման փուլում է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը», - ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է ու առաջարկն ուժի մեջ է։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - ասել էր Փաշինյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11978անգամ
Վերջին լուրեր