06 / Հունիս / 2022 : 19-10

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ տղա է լույս աշխարհ եկել


Հունիսի 4-ին Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ։

«Հայ օգնության միության Ախուրյանի «Մոր եւ մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում 04/06/22թ-ին լույս աշխարհ է եկել եռյակ երեխաներ` 48սմ.հասակով , 1900, 1600,1800գր. քաշով , արական սեռի երեք զավակ։ Կենտրոնի տնօրինությունը եւ բուժանձնակազմը շնորհավորում է ընտանիքին , ցանկանալով անամպ երկինք եւ քաջ առողջություն»,- Yelaket.am-ը տեղեկացավ Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Ծննդաբերությունը եղել է վաղաժամ, երեխաները լույս աշխարհ են եկել 7 ամիս և երկու շաբաթական։ Ծննդաբերությունը եղել է կեսարյան հատումով։ Երեխաները ծնվել են՝ 1 կգ 800 գրամ, 1 կգ 600 գրամ և 1կգ 900 գրամ քաշերով։ Այս մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են բժշկական կենտրոնից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 46977անգամ
Վերջին լուրեր