Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 10-13

«Ազովի մարտիկներին մահապատիժ է սպառնում…». Յուրի Սիրովատկոն


Ազովի մի շարք մարտիկների մահապատիժ է սպառնում Դոնբասում հանցագործությունների համար։ Այս մասին RT-ին ասել է ԴԺՀ արդարադատության նախարար Յուրի Սիրովատկոն։

«Մահապատիժը` որպես պատժի բացառիկ միջոց, կարող է սահմանվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների համար, որոնք ոտնձգություն են անում մարդու կյանքի վրա։ Որքան գիտենք, ԴԺՀ-ի տարածքում, այդ թվում՝ վերջերս ազատագրված տարածքներում, կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, ծայրահեղ դաժանությամբ քաղաքացիական անձանց սպանության դեպքեր»։

Միաժամանակ նա նշեց, որ ռազմագերիների բոլոր իրավունքները հարգվում են, նրանք սնվում են, բուժօգնություն է ցուցաբերվում։ Հանրապետության տարածքում այժմ կա ազգային գումարտակի 2,3 հազար գերի ընկած զինյալ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 19719անգամ
Վերջին լուրեր