07 / Հունիս / 2022 : 10-25

Վրաստանում կապիկի ծաղկի կասկած կա

Վրաստանում կապիկի ծաղկի մեկ դեպքի կասկած կա։Հնարավոր հիվանդության երկու կասկածելի դեպքերից մեկը կեղծ է եղել, երկրորդը ուսումնասիրության փուլում է, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաաթա Իմնաձեն: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։


Բժիշկը հայտարարել է, որ առայժմ չի կարող խոսել երկու դեպքերին առնչվող մանրամասների մասին, այդ թվում այն մասին, թե արդյոք հիվանդները այլ երկրում գտնվելու պատմություն ունեն:

Այս շաբաթ Վրաստանը պետք է ստանա ՊՇՌ թեստեր, որոնք կարող են երկու ժամվա ընթացքում որոշել հիվանդության առկայությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ մինչև հունիսի 5-ը կապիկի ծաղիկ է հայտնաբերվել 780 բուժառուի մոտ աշխարհի 27 երկրներում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15203անգամ
Վերջին լուրեր