07 / Հունիս / 2022 : 11-57

Վայոց Ձորում ՀՀ ՊՆ «Կամազը» շրջվել է․ 11 զինվոր տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասներն այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62396անգամ
Վերջին լուրեր