Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 13-18

Ոստիկանները փայլուն են գործում, խիստ ժողովրդավարական, զարմանում են նրանց պինդ նյարդերի վրա․ Անահիտ Ավանեսյան

Բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոներ բժշկական օգնության կարիք ունեցողներ, որոնք ևս դուրս են գրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև օրեր առաջ եղած բախումների հետևանով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին, ասաց Առողջապահոթյան նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, հիմա նրա առողջական վիճակը նորմալ է։ Ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, նաև ոստիկանների դեպքում։ Գնահատելը, թե ինչի հետևանքով են եղել ստացված վնասվածքները, մեր հետազոտության շրջանակներում չէ»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանների գործողություներն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասաց․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։




Ավանեսյանը նշեց, որ իր համար անընդունելի է կառավարական շենքեր մտնելու ընդդիմադիրների մղումները։

«Ցանկացած անձ, ով իրականցնում է ոչ իրավաչափ գործողություն, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ զսպման միջոցներ կկիրառվեն»,-ասաց նախարարը։

Լրագրողների Ավանեսյանին հիշեցրին 2018թ-ին Ռադիոտուն մտնելու դեպքերը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Կադրերը, որ նայեք,համեմատեք, կտեսնեք, որ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, վստահ եմ՝ շատ լավ տեսել եք տարբերությունը»։

Հարցին՝ ունի՞ կաշկանդվածություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, ես պետական ծառայող եմ և ընդհանուր առմամբ կաշկանդավածություն ունեմ իմ գործունեության մեջ օրենքով գործելու»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները







Այսօրվա թեժ բախումները՝ ֆոտոշարքով

Ոստիկանները բռնություն են գործադրում երիտասարդ աղջկա նկատմամբ, քաշում աղջկա մազերից․ տեսանյութ

Ոստիկանությունում բերման ենթարկված ցուցարարներին ձեռնաշղթաներով կապել են և պառկեցրել գետնին (տեսանյութ)
Դիտվել է 24225անգամ
Վերջին լուրեր