Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 13-55

Վայոց ձորի վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է

Վայոց ձորի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են»,- այս մասին 24News-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ավտովթարի է ենթարկվել 11 զինծառայող, որից 10-ը ժամկետային զինծառայող է եղել»,- մանրամասնեցին ՊՆ-ից:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 10:40-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:


Shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23157անգամ
Վերջին լուրեր