07 / Հունիս / 2022 : 17-04

Մի՛ թուլացեք, ռուսները կարող են հետ գրավել մեր ազատագրած տարածքները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել չթուլանալ, քանի որ պատերազմ է ընթանում, և իրավիճակը կարող է շատ անսպասելի զարգանալ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, գրում է glavcom.ua-ն:

«Ես կցանկանայի, որ մարդիկ հասկանային, որ պատերազմը կարող է լինել ամենուր, քանի որ եթե Դոնբասում բեկում լինի, մեզ համար շատ դժվար կլինի։ Ո՞ւր կարող են նրանք (ռուսական զորքը) գնալ հաջորդիվ: Եթե նրանք գնան մեր պետության հարավ, ապա մշտական հրթիռային հարձակումներ կլինեն Ուկրաինայի կենտրոնի, մեր բոլոր ռազմավարական ձեռնարկությունների վրա։ Այս ամենը հենց այնպես չի լինում։ Եվ ցանկացած վերադարձ (ռուսական զորքի) կարող է լինել այն տարածքները, որոնք մինչ այս օկուպացված են եղել»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի 104-րդ օրը։ Ամենաբարդ իրավիճակը Դոնեցկի ուղղությամբ է:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22244անգամ
Վերջին լուրեր