07 / Հունիս / 2022 : 18-54

Ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են Թուրքիայի զորավարժություններին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել այդ երկրում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները, սակայն ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են այդ գործողություններին: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։

«Մենք դա շատ լավ ենք գիտակցում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Թուրքիայում հունիսի 20-28-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

Սարքավորումները, տեխնիկան Թուրքիա տեղափոխվել են հունիսի 5-ին:

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18911անգամ
Վերջին լուրեր