Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2022 : 11-31

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը զավակ է ունեցել

Բժիշկ գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.

«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է։

Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։

Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն

Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27018անգամ
Վերջին լուրեր